Հայաստանի ու Ադրբեջանի դեսպանների այցը Ստեփանակերտ վիրավորական էր 9 հուլիսի 2009 - 21:05 AMT PanARMENIAN.Net - ՌԴ-ում Հայաստանի ու Ադրբեջանի դեսպաններ Արմեն Սմբատյանի ու Փոլադ Բյուլ-Բյուլ օղլուի, ինչպես նաեւ երկու երկրների մտավորականների այցը Ստեփանակերտ ուղղակի վիրավորական էր ԼՂՀ Պաշտպանության բանակի ու ժողովրդի համար: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել ԼՂՀ ԱԺ պաշտպանության, ներքին գործերի ու անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանը: «Եթե նրանք մեկ անգամ եւս գան, ապա ձեռնունայն կվերադառնան»,-ասել է Գալստյանը: Հուլիսի 3-ին ԼՂՀ էին այցելել ՌԴ-ում Հայաստանի ու Ադրբեջանի դեսպաններ Արմեն Սմբատյանն ու Փոլադ Բյուլ-Բյուլ օղլին, ՌԴ Մշակույթի ու կինեմատոգրաֆիայի դաշնային գործակալության ղեկավար Միխաիլ Շվիդկոյը: Այցի շրջանակներում նրանք հանդիպեցին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:--ԿԱ-- Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |