Ներկայացվել են Ղարաբաղի պատերազմում Սարգիս Հացպանյանի մասնակցության վկայությունները 9 հուլիսի 2009 - 23:31 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ բանտարկյալ Սարգիս Հացպանյանի պաշտպանները ներկայացրել են 91-91 թթ. պատերազմական գործողություններին նրա մասնակցության վկայությունները:Հայաստանի Հելսինքիի կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի խոսքերով, Հացպանյանի գործը նախադեպը չունի, Հայաստանում մինչ օրս ոչ ոք չի ձերբակալվել սուտ վկայության համար: Սարգիս Հացպանյանի պաշտպանները գտնում են, որ նա անպայման պետք է ենթարկվի համաներման, որը հայտարարել է Հայաստանի նախագահը: Սակայն, փաստաբանների խոսքերով, Հացպանյանի նկատմամբ համաներում չի գործում, քանի որ հնարավոր չէ տեղեկանք ստանալ ոչ Հայաստանի, ոչ էլ ԼՂՀ պաշտպանության նախարարություններից, որը կհաստատեր Սարգիս Հացպանյանի մասնակցությունը Ղարաբաղի պատերազմին: Փաստաբանների պալատի անդամ եւ Հացպանյանի պաշտպան Ռոբերտ Ռեւազյանը ասել է, որ Հացպանյանի դեմ քրեական գործի հարուցումը անօրինական է, քանզի ցանկացած իրավագիտական դասագրքում ասվում է, որ եթե անձը որոշակի տեղեկատվություն է հայտնում ԶԼՄ-ին, դա սուտ վկայություն չի համարվում: Նրա խոսքերով, սուտ վկայությունը իրավապահ մարմիններին տրված տեղեկատվությունն է. ամեն դեպքում տեղեկատվություն տրամադրած անձը չի ձերբակալվում այլ կանչվում է հարցաքննության: Մամլո ասուլիսի ժամանակ ելույթ ունեցած բազմաթիվ մարդիկ, որոնց թվում նաեւ Ղարաբաղի պատերազմի մասնակիցներ, հաստատել են Հացպանյանի մասնակցությունը ռազմական գործողություններին: Փաստաբանները ներկայացրեցին Հացպանյանի զինվորական գրքույկը եւ այլ փաստաթղթեր: Սարգիս Հացպանյանը ձերբակալվել է այն բանից հետո, երբ հայտնել է Հայաստանի նախագահի դեմ պատրաստվող մահափորձի մասին: Դավադրության մասին տեղեկատվությունը հրապարակվել է «Հայկական Ժամանակ» թերթում եւ հեռարձակվել է ռադիոյով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱՀԿ նախագահ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին՝ ԵԱՀԿ անվտանգային բոլոր երեք ուղղությամբ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Արսեն Թորոսյան․ Պետք է նաև մի 1700-ամյա առասպել էլ վերջնական և հիմնահատակ կոտրել «Միանգամից շատ ծանր բաժին է հասել մեր ժողովրդին»,–գրել է նա Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել Երևանում վաղ առավոտից անհնազանդության ակցիաներ են ընթնում, փողոցներ են փակվում Ֆրանսիան ողջունել է ՀՀ–ին և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն Ալմաթիում Ֆրանսիան կոչ է արել շարունակել սահմանազատումն ու քննարկումները խաղաղության պայմանագրի շուրջ |