Իրանի կառավարությունը մոտ 1000 ձերբակալվածների ազատ է արձակել

PanARMENIAN.Net - Իրանի կառավարությունը մոտ 1000 հոգու է ազատ արձակել, ովքեր ձերբակալվել էին Թեհրանի անկարգությունների ժամանակ: Նրանք պատմել են այն վերաբերմունքի մասին, որը եղել է իրենց նկատմամ եւ թե ինչ պայմանով են իրենց ազատ արձակել:



17-ամյա ձերբակալված մի պատանի Թեհրանից պատմել է գերմանական dpa գործակալությանը, որ նրան եւ եւս մի քանի տասնյակ մարդու պահում էին ՆԳՆ ստորգետնյա ավտոտնակում:



Ձերբակալվածների աչքերը կապում էին եւ ստիպում էին կանգնել ոտքի վրա 48 ժամ անընդմեջ, պարբերաբեր ծեծի էին ենթարկում ռետինե մահակներով: Այս ողջ ընթացքում յուրաքանչյուրին մի կտոր հաց են տվել ու ընդհանրապես ջուր չեն տվել: Այդ ամենից հետո բոլոր ձերբակալվածները մի դատարկ թուղ են ստրագրել, որի վրա գրված է եղել. «Ես լիովին համաձայն եմ վերոնշյալ բոլոր հայտարարությունների հետ»:



Օգտվելով նմանատիպ «խոստովանություններից»` իրանական ոստիկանության ղեկավար Իսմայիլ Ահմադիկոմադամը արդեն հայտարարել է, որ «ձերբակալվածները արտերկում եմ սաբոտաժի դասեր անցել» եւ նրանց արտերկրյա ղեկավարների նպատակը «Իրանում թավշյա հեղափոխության անցկացումն էր», հայտնում է MIGnews.com-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---