Իսլամական հանրապետությունը կոլապսի եզրի՞ն է

PanARMENIAN.Net - Հունիսի 12-ին Իրանում կայացած նախագահական ընտրությունների թեկնածուներից մեկը` Իսլամական հեղափոխութայն պահապանների կորպուսի նախկին հրամանատար Մոհսեն Ռեզաին բացառիկ կտրուկ հայտարարություն է արել: Ըստ նրա, առաջիկայում Իրանում բարեփոխումներ չեն արվի, Իսլամական հանրապետությունը կոլապսի եզրին է:



Իր կայքում հրապարակված հայտարարության մեջ Ռեզաին գրում է.«Ստեղծված իրավիճակը անտանելի է : Մեզ համագործակցություն եւ եղբայրություն է հարկավոր: Մենք պետք է հարգենք ժողովրդին ու նրա իրավունքները»:



Ռեզաին գրում է. «Ահմադինեժադն ու Մուսավին այլընտրանք չունեն, քան նստել կողք կողքի ու ձեռնամուխ լինել ազգային միասնության ու ազգային շահերի պահպանմանը»:



Ռեզաին նաեւ վախենում է Իսրայելի հարվածից.«Միասնությունն ու ժողովրդի աջակցությունն անհրաժեշտ է միջուկային բանակցությունների հաջողության եւ երկիրը Իսրայելի հարձակումից պահպանելու համար»,-գրում է MIGnews.com-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---