Ֆրանսիան շահագրգիռ է Կովկասում կայունության ու խաղաղության հաստատման հարցում

PanARMENIAN.Net - Ֆրանսիան շահագրգիռ է Կովկասում կայունության ու խաղաղության հաստատման մեջ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը:



«Ֆրանսիան շահագրգիռ է Կովկասում կայունության ու խաղաղության հաստատման հարցում: Դրա օրինակն է Ֆրանսիայի համանախագահությունը ԵԱՀԿ ՄԽ-ում եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի անցյալ տարվա օգոստոսին ձեռնարկած քայլերը` ռուս-վրացական ճգնաժամի ժամանակ»,-հայտարարել է ֆրանսիացի դիվանագետը: Ըստ նրա, պաշտոնական Փարիզը մի շարք հետաքրքրություններ ունի տարածաշրջանի հետ հարեւանության ու համագործակցության առումով: «Այդ շահերը կապված են եվրոպական հարեւանության քաղաքականության հետ, որի նախաձեռնողներից մեկը Ֆրանսիան է»,-նշել է Սերժ Սմեսովը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---