Եվրախորհրդարանի նախագահ է դարձել Լեհաստանի նախկին վարչապետը

PanARMENIAN.Net - Լեհաստանի կառավարության նախկին ղեկավար Եժի Բուզեկը հուլիսի 14-ին ընտրվել է Եվրախորհրդարանի նախագահ: Ամենախոշոր խմբակցության` քրիստոնյա դեմոկրատների ներկայացուցիչն այդ պաշտոնում փոխարինել է գերմանացի քաղաքական գործիչ Հանս-Գերտ Պոտերինգին:



Նրա թեկնածությունն ընտրություններում առաջադրվել էր սոցիալ-դեմոկրատների հետ համատեղ: 2,5 տարի հետո, այսինքն Եվրոխորհրդարանի աշխատանքի կես ժամկետի լրանալուն պես, լիբերալ-պահպանողական Բուզեկին Եվրախորհրդարանի ղեկավարի պաշտոնում կփոխարինի սոցիալ-դեմոկրատների ներկայացուցիչը: Այդ պաշտոնի ամենահավանական թեկնածուն համարվում է Եվրախորհրդարանում սոցիալիստների խմբակցության ղեկավար, գերմանացի Մարտին Շուլցը, հաղորդում է AP-ը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---