Մադրիդյան սկզբունքների հրապարակման պատճառը Ալիեւի երկակի խաղերն են

PanARMENIAN.Net - Հայաստանը չպետք է միակողմանի զիջումների գնա: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ Հանրապետական կուսակցության մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքերով, գլխավորն այն է, որ մադրիդյան սկզբունքներում ընդգրկված են Հայաստանի առաջարկները`այն, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող գոյատեւել Ադրբեջանի կազմում, ընդհանուր ցամաքային սահմանի առկայությունը ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ, ԼՂՀ եւ նրա ժողովրդի անվտանգության երաշխիքները: Նա նաեւ նշել է, որ մադրիդյան սկզբունքներն ընդամենը առաջարկությունների մի փաթեթ է, որոնք բխում են Հայաստանի շահերից, ոչ թե վերջնական փաստաթուղթ:



Շարմազանովն ընդգծել է, որ մադրիդյան սկզբունքների հրապարակման պատճառը Ադրբեջանի նախագահ Ալիեւի երկակի խաղն է: Ըստ նրա, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը միշտ հայտարարել է, որ մադրիդյան սկզբունքները ներառում են նշված երեք սկզբունքները, եւ Ալիեւի բոլոր հրապարակային ելույթներն այն մասին, որ ղարաբաղյան հարցի լուծման հիմքում տարածքային ամբողջականության սկզբունքն է, չեն համապատասխանում իրականությանը:



«Առաջընթացը Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Սերժ Սարգսյանի շնորհիվ է

ձեռք բերվել»,-հայտարարել է Շարմազանովը: Ըստ նրա, թեեւ ղարաբաղյան կարգավորմամբ ժամանակին զբաղվել են Հայաստանի բոլոր երեք նախագահները, սակայն միայն Սարգսյանի ջանքերի շնորհիվ ինչ-որ հաջողություն գրանցվեց:



ՀՀԿ մամլո քարտուղարը կարեւորել է նաեւ Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը բանակցային գործընթացին: «ԼՂՀ բնակիչները իրենք պետք է որոշեն իրենց ճակատագիրը»,-հայտարարել է նա:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---