Բրայզան այնուամենայնիվ կարող է դառնալ ԱՄՆ-ի դեսպանը Բաքվում25 հուլիսի 2009 - 12:52 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում ԱՄՆ-ի նոր դեսպան կարող է դառնալ ԵԱՀԿ ՄԽ այժմյան համանախագահ Մեթյու Բրայզան: «Ես շատ կցանկանայի աշխատել Հարավային Կովկասը: Ես պրոֆեսիոնալ դիվանագետ եմ: Ըստ ընդունված նորմերի, մենք կարող ենք Վաշինգտոնում աշխատել 6 տարուց ոչ ավելի: Իսկ ես արդեն 13 տարի է, ինչ Վաշինգտոնում եմ աշխատում եւ պետք է դուրս գամ իմ երկրի սահմաններից եւ ծառայեմ այնպիսի վայրերում, որտեղ իրադարձություններ են տեղի ունենում»,-ասել է նա: Դիվանագետը նշել է նաեւ, որ նման տեւական աշխատանքը Վաշինգտոնում կապված էր ԱՄՆ նախագահի ու պետքարտուղարի նման խնդրանքի հետ: «Դա ինձ համար մեծ պատիվ է, սակայն, ես պետք է կատարեմ իր մասնագիտական պարտականությունները: Սակայն նախագահն է որոշում, թե որտեղ ես կշարունակեմ իմ դիվանագիտական առաքելությունը: Կարծում եմ, առաջիկայում ես կիմանամ այդ մասն»,-ասել է Բրայզան, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Մ.Բրայզան ԵԱՀԿ ՄԽ համանախագահ է: Օրերս ՄԽ ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը հայտարարեց, որ ԱՄՆ-ն ու ՌԴ-ն փոխում են իրենց ներկայացուցիչներին ԵԱՀԿ ՄԽ-ում: Բրայզան աշխատում է ԵԱՀԿ-ում 2006թ. ի վեր: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |