Պանթուրանիզմի գաղափարների տարածման գործում Հայաստանը Թուրքիայի համար «կոկորդում մնացած ոսկոր է»

PanARMENIAN.Net - Հայ գրող Հակոբ Մովսեսը հոռետեսորեն է վերաբերվում հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը: «Ես կարծում եմ, որ մեր երկրների միջեւ հարաբերությունների զարգացման դրական մթնոլորտի ձեւավորման համար չկան քաղաքական, սոցիալական, տնտեսական եւ մշակութային հիմքեր»,- հայտնել է Հակոբ Մովսեսը այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին: «Քաղաքական տեսակետից յուրաքանչյուր գործողությունը «ապրանք» է: Համապատասխանաբար հայ-թուրքական սահմանի բացումը նույնպես ապրանք է, որը կամ մենք ենք առաջարկում, կամ մեզ են առաջարկում: Եւ հասկանալի չէ, թե որքան արժե այդ ապրանքը: Իրադրությունը սահմանափակվում է միայն զգացմունքային մոտեցմամբ»,- ավելացրել է նա: Իսկ ինչ վերաբերում է հնարավոր մշակութային էքսպանսիային, ապա Հակոբ Մովսեսի խոսքով, դրանից կարելի է խուսափել, «եթե մեզնից յուրաքանչյուրն իր մշակույթի կրողը լինի: Թուրքական մշակույթը մեր մշակույթի մեջ կթափանցի այնքանով, որքանով որ մեր մեջ թուրք կա»:



Խոսելով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին` գրողը նշել է. «Ես չեմ հավատում դրան: Թուրքիան մի պետություն է, որի խղճին անբարոյական արարք է ծանրացած, մի երկիր է, որը երբեք չի ուրանա իր պանթուրքական ծրագրերին: Հայաստանը Թուրքիայի համար պանթուրանիզմի գաղափարների տարածման գործում «կոկորդում մնացած ոսկոր է»:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---