Թեհրանում կրկին բախումներ են եղել ոստիկանության ու ընդդիմության միջեւ 4 օգոստոսի 2009 - 12:07 AMT PanARMENIAN.Net - Երկուշաբթի Թեհրանում բախումներ են եղել ոստիկանության հատուկ ջոկատայինների ու ընդդիմության միջեւ` Մահմուդ Ահմադինեժադի կողմից Իրանի հոգեւոր առաջնորդի օրհնանքը ստանալուց մի քանի ժամ անց: Ոստիկանությունը արցունքաբեր գազ է օգտագործել 2-հազարանոց ցույցը ցրելու համար: Նույն օրը Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Համենեին Թեհրանում կայացած պաշտոնական արարողությանը օրհնել էր Ահմադինեժադին` չնայած նրան, որ նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկվում են ընդդիմության կողմից: Արարողությանը ներկա է եղել մի քանի հարյուր մարդ, սակայն նկատելի էր որոշ հայտնի մարդկանց բացակայությունը` ներառյալ երկու նախկին նախագահներին` Մոհամմեդ Հաթամիին եւ Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիին: Պարտված թեկնածուներ, բարեփոխիչներ Միր Հոսեյն Մուսավին ու Մեհդի Քյարուբին նույնպես բացակայում էին: Իրանի գերագույն առաջնորդը ողջունել է նախագահական ընտրությունների արդյունքները: Ահմադինեժադի երդման արարողությունը տեղի կունենա Իրանի խորհրդարանում օգոստոսի 5-ին, հաղորդում է Իրանի պետական Press TV հեռուստաալիքը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |