Արդյո՞ք Մեթյու Բրայզան չի կողմնորոշվել ԱՄՆ քաղաքականության մեջ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի գործունեությունն ավարտող ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի խորհրդական Մեթյու Բրայզան մեկնաբանել է լուրերն այն մասին, որ համանախագահներն ադրբեջանական եւ հայկական հասարակություններում իրենց պետությունների քաղաքականությունն են իրականացնում, ինչից ելնելով նրանց թույլ չի տրվում դուրս գալ այդ շրջանակներից, մանեւրել: Ընդ որում, Բրայզան նշել է, որ ոչ մի մեխանիզմ իրեն հեռվից չի թելադրել, ինչ անել:



«Միացյալ Նահագների դիվանագետը բավականին հնարավորություններ ունի մանեւրելու համար: Դա շատ կարեւոր էր իմ վարած պաշտոնի համար, որովհետեւ ես պատասխանատու եմ ոչ միայն Մինսկի խմբում մեր ջանքերի, այեւ Հարավային Կովկասի, ինչպես նաեւ Թուրքիայի, Հունաստանի, Կիպրոսի առնչությամբ մեր քաղաքականության, Եվրոպայում էներգետիկ հարցերի համար», - նա հայտարարել է ԱՊԱ-ի թղթակցին:



Բրայզան նաեւ ընդգծել է, որ չի զգացել այն, որ ինչ-որ մեխանիզմ իրեն հասկանալ է տվել, թե ինչում է կայանում ԱՄՆ քաղաքականությունը եւ չի աշխատել այդ քաղաքականության իրականացման համար սահմանափակ ալիքով, քանի որ եղել է ընդհանուր քաղաքականության, ջանքերի էպիկենտրոնում: Թեւե մասամբ, բայց պատասխանատու է եղել այդ քաղաքականության համար:



Նրա խոսքերով, Միսկի խումբը երկու նախագահին էլ օգնություն է ցույց տվել մեծ առաջընթացներում, որոնք թույլ են տալիս ավարտելու կառուցվածքային համաձայնագիրը` երկարատեւ խաղաղության ձեռք բերման նպատակով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---