Էդվարդ Նալբանդյանը շնորհավորել է իր իրանցի գործընկերոջը նշանակման կապակցությամբ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 4-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքիի հետ: Նախարար Նալբանդյանը շնորհավորել է Մանուչեհր Մոթաքիին Իրանի խորհրդարանի կողմից արտգործնախարարի պաշտոնում վերահաստատվելու կապակցությամբ: Զրույցի ընթացքում Հայաստանի եւ Իրանի արտգործնախարարները վերահաստատել են փոխադարձ ցանկությունը շարունակել ջանքերը երկկողմ հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---