Թուրքիայի բոլոր գործողությունները համաձայնեցված են Ադրբեջանի հետ

PanARMENIAN.Net - «Մամուլում տեղ գտնող բոլոր հաղորդագրությունները վկայում են Թուրքիայի նկատմամբ Ադրբեջանի դժգոհության մասին»,- PanARMENIAN.Net -ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՄՀՄՊՀ Կովկասի հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Զախարովը: Նրա խոսքով, Ադրբեջանն աշխատում է ոչ թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման, այլ սրման ուղղությամբ: «Եթե Բաքուն խաղաղության մասին մտածեր, նա չէր ավերի Նախիջեւանի հայկական գերեզմանները: Ղարաբաղում բոլոր մուսուլմանական գերեզմաններն ամբողջական են, ոչ մեկին ձեռք չեն տվել, չնայած, որ Ադրբեջանը հակառակն է պնդում: Ինչպես կարելի է խոսել խաղաղության մասին, եթե պարզամտորեն չեն հարգում մեռյալների հիշատակը»,- նշել է Վլադիմիր Զախարովը:



Ընդ որում ռուս փորձագետն ավելացրել է, որ Թուրքիան այլեւս չի ցանկանում կախում ունենալ Ադրբեջանից, սակայն մյուս կողմից էլ չի ցանկանում փչացնել Բաքվի հետ հարաբերությունները:



«Աշխարհի ճանապարհները» նախագիծը, որը ներկայացրել է Թուրքիան, սուտ է,- նշել է Զախարովը` ընդգծելով, որ Թուրքիայի բոլոր գործողությունները համաձայնեցված են Ադրբեջանի հետ: «Նրանք ասում են այն, ինչն իրենց ձեռնտու է, նրանց միջեւ գաղտնի պայմանավորվածությունների մասին ոչինչ հայտնի չէ»,- ընդգծել է փորձագետը:



Եվրոպան ու Թուրքիան աշխատում են «Աշխարհի ճանապարհները» նախագծի վրա: Ճանապարհը կմիացնի Ադրբեջանն ու Հայաստանը Եվրոպայի հետ: Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուի խոսքով, այդ ճանապարհն անցնելու է Լաչինի միջանցքով, Հայաստանով, Նախիջեւանով, ապա Թուրքիայով դեպի Եվրոպա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---