Թուրքիան ցանկանում է դիրիժորություն անել Կովկասում 7 սեպտեմբերի 2009 - 16:51 AMT PanARMENIAN.Net - «Աշխարհի ճանապարհները» նախագիծը բավական ռիսկային է, սակայն դեռեւս վաղ է այդ մասին խոսել, քանի որ երկրների միջեւ առկա խնդիրները դեռեւս լուծված չեն. նկատի ունեմ հայ-թուրքական հարաբերություններն ու ղարաբաղյան հակամարտությունը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ժամանակակից Մերձավոր Արեւելքի ուսումնասիրման Սանկտ-Պետերբուրգյան կենտրոնի առաջատար վերլուծաբան Ալեքսանդր Սոտնիչենկոն: Նրա խոսքով, Թուրքիան տնտեսապես ամենահզոր տերությունն է տարածաշրջանում: «Կառուցելով ճանապարհները` Թուրքիան ծրագրում է վերսկսել տնտեսական հարաբերությունները երկրների միջեւ եւ հաշտեցնել այդ երկրների ժողովուրդներին` այդպիսով դիրիժորություն անելով տարածաշրջանում»,- ընդգծել է Սոտնիչենկոն:Եվրոպան ու Թուրքիան աշխատում են «Աշխարհի ճանապարհները» նախագծի վրա: Ճանապարհը կմիացնի Ադրբեջանն ու Հայաստանը Եվրոպայի հետ: Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուի խոսքով, այդ ճանապարհն անցնելու է Լաչինի միջանցքով, Հայաստանով, Նախիջեւանով, ապա Թուրքիայով դեպի Եվրոպա: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Վերջին տվյալներով ոստիկանության բաժիններ բերման էր ենթարկվել 151 քաղաքացի Միրզոյան․ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ բանակցությունները կառուցողական էին Նա հավելել է, որ գործընթացը շարունակվում է ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Նիկոլյանին Նիկոլյանը բարձրացրել է մի շարք հարցեր, որոնք ՄԻՊ ներկայացուցիչները քննարկել են իրավասու մարմինների հետ Մայիսի 20-ից գիծ դուրս կգա մետրոյի՝ 3 վագոնով ևս մեկ շարժակազմ Շարժակազմը վերանորոգվել է 4 ամսում |