Ալեքսանդր Սոտնիչենկո. Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն առաջին հերթին շահեկան է Թուրքիային 7 սեպտեմբերի 2009 - 17:28 AMT PanARMENIAN.Net - «Իհարկե, Թուրքիան ցանկանում է ավելացնել իր դերը Կովկասում: Վատն է այն զինվորը, ով չի ցանկանում գեներալ դառնալ»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ժամանակակից Մերձավոր Արեւելքի ուսումնասիրման Սանկտ-Պետերբուրգյան կենտրոնի առաջատար վերլուծաբան Ալեքսանդր Սոտնիչենկոն: Նրա խոսքով, տարածաշրջանում առաջնորդի դերին հավակնում են Ռուսաստանը եւ Թուրքիան, բայց քանի որ Մոսկվան դրանով ակտիվորեն չի զբաղվում, Անկարան օգտագործում է բոլոր հնարավորությունները: «Եթե Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները վերսկսվեն, ապա դա կլինի Թուրքիայի հաղթանակը համաշխարհային մասշտաբով»,- ասել է Սոտնիչենկոն` նշելով, որ Անկարան դառնալու է այնպիսի մի հակամարտության խաղաղարար, որը երկար տարիներ չի կարողանում լուծել անգամ Ռուսաստանը:Դրա հետ մեկտեղ Սոտնիչենկոն նշել է, որ Անկարան Բաքու չէ եւ պետք չէ դրանց կապել: «Թեեւ ընդունվող որոշումները ձեռնտու չեն Ադրբեջանին, Թուրքիան նրան երբեք չի լքի: Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն առաջին հերթին շահեկան է Թուրքիային»,- նկատել է վերլուծաբանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |