Միամտություն է ենթադրել, որ թուրքական արխիվներում Հայոց ցեղասպանության փաստն ապացուցող փաստաթղթեր են մնացել 9 սեպտեմբերի 2009 - 18:07 AMT PanARMENIAN.Net - «ՀՀ եւ Թուրքիայի միջեւ ստորագրված Արձանագրություններում անընդունելի է ենթահանձնաժողովի կազմավորման մասին կետը, որը ենթադրում է, որ այդ ենթահանձնաժողովը հետազոտելու է պատմական փաստերը, որովհետեւ, հետազոտելով Հայոց ցեղասպանության մասին զանազան արխիվային փաստաթղթերը, մենք դրանով իսկ կասկածի տակ ենք դնում ցեղասպանության իրականացման փաստը»,- այսօր Երեւանում Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդարանական խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի հետ համատեղ մամլո ասուլիսին ընդգծել է Սոցիալ-դեմոկրատական «Հնչակյան» կուսակցության ղեկավար Լյուդմիլա Սարգսյանը:Սարգսյանի խոսքով, Թուրքիայի հետ քննարկելով ցեղասպանության հարցը` Հայաստանը ոչ միայն թույլ է տալիս կասկածի տակ դնել ինքնին Հայոց ցեղասպանության փաստը, այլեւ անհարմար դրության մեջ է դնում այն երկրներին, որոնք դատապարտել են մարդկության դեմ իրականացված այդ հանցագործությունը: ՀՀԿ-ից պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն իր հերթին որպես հակառակ փաստարկ հայտարարել է, որ հետազոտելով ցեղասպանության մասին թուրքական արխիվային փաստաթղթերը, Հայաստանը, ընդհակառակը, նոր փաստեր է ձեռք բերելու, որոնք ապացուցում են հայկական կողմի պնդումների արդարացիությունը: Ի պատասխան ՀՀԿ-ից պատգամավորի խոսքին Լյուդմիլա Սարգսյանը նշել է, որ Հայաստանի կողմից միամտության գագաթնակետի դրսեւորում կլինի ենթադրել, որ թուրքական արխիվներում Հայոց ցեղասպանության փաստն ապացուցող փաստաթղթեր են մնացել: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | «Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում Արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին Բագրատ սրբազան․ ՀՀ և ՌԴ հարաբերություններում ճգնաժամ կա, նոր և խորը երկխոսության կարիք կա Սրբազանը ասուլիս է տվել միջազգային ԶԼՄ-ներին Սիմոնյանը՝ Զախարովային․ Կարող ենք փոխանցել ԼՂ-ում վերջին ռազմական գործողության ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունները Նա նաև ասել է, որ ստեր չի մեկնաբանում Զախարովան, ՀՀ-ից Բուչայում զոհվածների ցուցակ է ուզել՝ խոսելով հայկական պատվիրակության այցից Ուկրաինա «Հուսով ենք, որ այն մարդկանց ցուցակը, որոնք, իբր, զոհվել են Բուչայում, մեր հայ բարեկամները մեզ կփոխանցեն»,–ասել է նա |