Արեւմտյան Հայաստանի հայկական հուշարձանների հանդեպ Վրաստանի հավակնությունները նկատվել են դեռեւս խորհրդային տարիներից10 սեպտեմբերի 2009 - 18:25 AMT PanARMENIAN.Net - Արեւմտյան Հայաստանի հայկական հուշարձանների հանդեպ Վրաստանի հավակնությունները նկատվել են դեռեւս խորհրդային տարիներին: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտարարել է հայկական ճարտարապետության մասնագետ Սամվել Կարապետյանը` մեկնաբանելով հայկական մշակութային հուշարձանները սեփականացնելու` վրացական կողմի վերջին փորձերը: «Վրաստանի հավակնությունները հայկական եկեղեցիների եւ հուշարձանների նկատմամբ, մասնավորապես Տայք նահանգում (ներկայիս Թուրքիայի Արտվինի շրջանը), իրենց արմատներն ունեն: Այդ նահանգն այն նահանգներից էր, որը ժամանակին քաղկեդոնություն էր ընդունել եւ գտնվում էր Վրացական եկեղեցու խնամակալության ներքո»,- նշել է Սամվել Կարապետյանը: Նրա խոսքով, հենց այդ պատճառով հայկական քաղկեդոնական եկեղեցիների արձանագրությունները Մեսրոպ Մաշտոցի ստեղծած վրացական այբուբենի տառերով են կատարվել: «Այդ գրություններում լուրջ եւ բազմաթիվ սխալներ կան, որոնք չէին կարող թույլ տալ վրացիները: Դա վկայում է այն մասին, որ այդ գրությունների հեղինակները քաղկեդոնություն ընդունած հայեր են»,- ընդգծել է մասնագետը` ավելացնելով, որ վրացիները Արեւմտյան Հայաստանի հայկական հուշարձանները վրացական հայտարարելու ոչ մի իրավունք չունեն: Նա ցավով նշել է, որ այդ տարածքի հայկական հուշարձաններն ու եկեղեցիները հետազոտել է միայն մեկ հայ ճարտարապետ` Տիգրան Մարությանը, որն էլ հրապարակել է այդ հետազոտությունների նյութերը:Ավելի վաղ PanARMENIAN.Net ը հաղորդել էր, որ պատմական հայկական Տայք նահանգ են (ժամանակակից Թուրքիայի Արտվին նահանգը) այցելել մի խումբ ,վրացի ուխտագնաց արվեստի գործիչներե: Այդ ուղեւորությունը, որը կայացել է «Երաժշտության մեջ կենդանացած խոսք» վրացական փառատոնի շրջանակներում, անցկացվում է մի քանի փուլերով Վրաստանի Գրողների միության մտահղացմամբ եւ Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությամբ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |