Ադրբեջանում շփումը հայերի հետ հավասարեցվում է հայրենիքին դավաճանելու հետ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ռազմական դատարանում ավարտվել է ադրբեջանական բանակի զինվորներ Էլչին Մամեդովի, Օրհան Իսմայլովի, Շամո Դաշդամիրովի եւ Նուրշուդ Բաղիրովի գործով դատավարությունը:



Դատարանի որոշմամբ Բաղիրովը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման, Շամո Դադաշովը` 10 տարվա եւ վեց ամսվա, Էլչին Մամեդովը` 12 տարվա , իսկ Իսմայլովը` 13 տարվա ազատազրկման:



«Նշված զինվորները ինքնակամ լքել են դիրքերը եւ հանդիպել են թշնամու զինվորականներին: Նման բազում հանդիպումների ժամանակ զինվորները հայերին ռազմական գաղտնիքներ են փոխանցել»,-գրում է Trend News-ը:



Ադրբեջանական բանակի զինվորները մեղարդվում են Ադրբեջանի ՔՕ 274 (պետության դավաճանություն) եւ 338.1 (մարտական հերթապահության կանոնների խախտում) Ադրբեջանի դեմ հանկարծակի հարձակման անհապաղ հայտնաբերման ու ետ մղման կամ նրա անվտանգության ապահովման համար, եթե դա կարող էր վնաս հասցնել պետության անվտանգության շահերին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---