Վահագն Չախալյանի գործով լսումներին կարող են ներկա լինել ԵԽԽՎ եւ ԵԽ ներկայացուցիչները21 սեպտեմբերի 2009 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Ջավախահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի իրավունքների խախտման զեկույցի նախապատրաստումը կօգնի Ֆրանսիայի հայ համայնքին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդին (CCAF) կոնկրետ քայլեր ձեռնարկել ակտիվիստին պաշտպանելու ուղղությամբ եւ կիրազեկի եվրոպական կառույցներին Վրաստանի դատական մարմիններում գրանցված խախտումների մասին: Այդ մասին, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, Երեւանում հայտարարել է ֆրնասահայ իրավապաշտպան Րաֆֆի-Ֆիլիպ Քալֆայանը, որը Չախալյանի դատավարության դիտարկման եւ CCAF ու Հայաստանի փաստաբանների պալատի զեկույցի նախապատրաստման մանդատ ունի: «Եվրոպական կառույցները ծանոթ չեն այն խախտումներին, որոնք դիտարկվում են դատավարության ընթացքում: Զեկույցը, որի վրա ես աշխատում եմ, կոնկրետ գործիք կդառնա, որի միջոցով մենք կկարողանանք ապացուցել Չախալյանի անմեղությունը եւ ցույց տալ վրացական դատական մարմինների թույլ տված խախտումները»,-ասել է Քալֆայանը: Նրա խոսքերով, նա կարող է դիմել նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, սակայն այդ գործընթացը, ինչպես ասել է Քալֆայանը, ժամանակ կպահանջի: Նա պատմել է լրագրողներին, որ մինչ այժմ իր համար պարզ չէ, թե Վրաստանի խորհրդարանը հավանություն տվել է արդյոք օրենքում կատարվելիք փոփոխություններին, որով օտարերկրյա փաստաբանը չի կարող ներկայացնել Չախալյանի շահերը դատարանում: «Վրաստանի ՔՕ եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում ամրագրված է, որ մեղադրյալը կարող է ինքն ընտրել իր փաստաբանին»,-ասել է Քալֆայանը: Նա նաեւ հաղորդել է, որ արդեն հանդես է եկել առաջարկով, որպեսզի հոկտեմբերի 23-ին կայանալիք Վահագն Չախալյանի գործով լսումներին ներկա լինեն ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի եւ Եվրախորհրդարանի ներկայացուցիչները: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Խոսնակը հերքել է Բաքվում կայանալիք COP29–ին Փաշինյանի մասնակցության մասին լուրերը «Փաշինյանի աշխատանքային օրակարգում նման այց չի պլանավորվում»,–ասել է նա Փաշինյան․ ԱՕԿՍ-ի շենքում խանութ, սրճարան, ռեստորան բացելու սահմանափակում չկա Նա նշել է, որ միակ սահմանափակումը, որ դրվել է, այն է, որ շենքի մշակութային բովանդակությունը չվնասվի Սև ծովից ցիկլոն է գալիս․ Ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով Հնարավոր է նաև կարկուտ Լեմկինի ինստիտուտը կոչ է արել ՄԱԿ-ին չեղարկել Ադրբեջանի՝ որպես COP29–ի ընդունող երկիր լինելու որոշումը Հաշվի է առնվել «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը» |