ԱՄՆ-ն հույս ունի, որ Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում առաջընթաց կլինի

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն հույս ունի, որ Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում առաջընթաց կլինի եւ պատրաստ է օգնել այդ խնդրի լուծման գործում: Այս մասին Ջորջթաունի համալսարանում ելույթ ունենալիս հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ուիլյամ Բերնսը: «Մենք հուսով ենք, որ վերջին առաջընթացը, որն արձանագրվել էր Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւվի միջեւ, կբերի զգալի արդյունքների գալիք հանդիպման ժամանակ: Հակամարտության կարգավորման պլանն արդեն պարզ է, բայց ինչպես միշտ` սատանան մանրամասներում է, եւ որպեսզի երկու կողմերն էլ գոհ լինեն, հարկավոր է շարունակել

քննարկումները», - նշեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը: Նա վստահություն հայտնեց, որ Երեւանը եւ Բաքուն քաղաքական կամք կդրսեւորեն եւ կհասնեն կոնֆլիկտի լուծմանը: «Մենք կգործադրենք անհրաժեշտ ջանքերը այդ նպատակին հասնելու համար», - ասաց Ուիլյամ Բերնսը:



Ելույթի ընթացքում Բերնսն անդրադարձավ նաեւ հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման հարցին: «Երեւանի եւ Անկարայի կողմից ձեռնարկված քայլերը շատ հուսադրող են: Չնայած այն բանին, որ այս գործընթացը կապված չէ Արցախյան հիմնախնդրի հետ, այն չափազանց կարեւոր է այն խնդիրների լուծման համար, որոնք բաժանարար գծեր են ստեծում Հարավային Կովկասում եւ սահմանափակում են տարածաշրջանի զարգացման հնարավորությունները», - հայտարարեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը: Այս մասին հաղորդում է ISRIA-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---