Հայ-թուրքական արձանագրությունները կներկայացվեն Թուրքիայի խորհրդարան հոկտեմբերի 10-11

PanARMENIAN.Net - Հայաստանի ու Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ հայ-թուրքական սահմանի բացման մասին արձանագրութնուններն առաջիկայում կներկայացվեն Թուրքիայի խորհրդարան վավերացման համար: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը Փրինսթոնում: Ըստ նրա, փաստաթղթերը կներկայացվեն պատգամավորներին ավելի շուտ, քան երկու նախագահների հանդիպումը:



«Մենք կարեւորում ենք այն քայլերն, որոնք արդեն արվել են Շվեյցարիայի միջնորդությամբ եւ ես հավատում եմ, որ խորհրդարանում մենք չենք բախվի ներքաղաքական տարաձայնություններին»,-ասել է Էրդողանը` հավելելով, որ արձանագրությունները կներկայացվեն Թուրքիայի խորհրդարան հոկտեմբերի 10-11:



Էրդողանը հայտարարել է նաեւ, որ Թուրքիան ցանկանում է բարիդրացիական հարաբերություններ ունենալ Հայաստանի հետ, որոնք հիմնված կլինեն փոխադարձ հարգանքի վրա:



Հոկտեմբերի 14-ին Բուրսայի մարզադաշտում տեղի կունենա 2010թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության պատասխան խաղը Հայաստանի ու Թուրքիայի հավաքականների միջեւ, որին ներկա կլինի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Առաջին խաղը տեղի ունեցավ 2008թ. սեպտեմբերի 6-ին Երեւանում, որին ներկա էր Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---