Հունաստանում եւ Եգիպտոսում նշել են Հայաստանի Անկախության օրը24 սեպտեմբերի 2009 - 17:27 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 21-ին Հունաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ Աթենքի «Դիվանի Կարավել» հյուրանոցում տեղի ունեցավ ընդունելություն` նվիրված Հայաստանի անկախության 18-րդ տարելիցին: Ընդունելությանը ներկա էին Արտաքին գործերի փոխնախարար պրն. Թեոդորոս Կասիմիսը, Աթենքի եւ համայն հունաց արքեպիսկոպոս Իերոնիմուս II-ի, Հունաստանի ԱԳՆ եւ ՊՆ ներկայացուցիչները, Ազգային Պաշտպանության Գլխավոր Շտաբի պատվավոր պետ` գեներալ Իոաննիս Վերիվակիսը, «Hellenic Aid» հաստատության ընդհանուր փոխտնօրեն Էլենի Զորբալան, ԱԳՆ Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Կովկասի, սեւծովյան ավազանի եւ Կենտրոնական Ասիայի երկրների դեպարտամենտի տնօրեն Մարիա Թեոֆիլին, Հունաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի եւ ռազմական կցորդների մեծ մասը: Միջոցառմանը մասնակցեցին Հունաստանի իշխանությունների, հայ եւ հույն հոգեւոր դասի, քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների, գործարար շրջանակների եւ ԶԼՄ ներկայացուցիչներ, Հունաստանի զինված ուժերի ներկայացուցիչներ, դիվանագետներ եւ ռազմական կցորդներ: Ընդունելությունը լուսաբանել է հունական «Greek Diplomatic Life» հասարակական-քաղաքական ամսագիրը: Սեպտեմբերի 23-ին Կահիրեում ՀՀ դեսպանություն այցելեց Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահի անձնական ներկայացուցիչ Մուհամմադ Նաջմը, որը Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ ԵԱՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանին փոխանցեց ԵԱՀ նախագահ Մուհամմադ Հոսնի Մուբարաքի ջերմագին շնորհավորանքները եւ բարեմաղթանքները` ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ բարեկամ հայ ժողովրդին: Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն հայտնեցին հայ-եգիպտական ջերմ հարաբերությունների ներկա մակարդակից` նշելով, որ դրանց հիմքում ընկած են երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու փոխադարձ հարգանքը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |