Իտալիայում Հայաստանի դեսպանը հանձն է առել իր պարտավորությունները24 սեպտեմբերի 2009 - 20:02 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 23-ին Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Իտալիայի ԱԳՆ պետական դիվանագիտական արարողակարգի պետ, դեսպան Լեոնարդո Վիսկոնտիին: Հանդիպման սկզբին դեսպան Վիսկոնտին նշել է, որ ուրախ է երկար ընդմիջումից հետո ողջունել Իտալիայում Հայաստանի նոր դեսպանին եւ ընդգծել իր պատրաստակամությունը բազմակողմանի աջակցություն ցուցաբերելու դեսպան Կարապետյանին իր առաքելության ողջ ընթացքում: Ռուբեն Կարապետյանն անդրադարձել է հայ-իտալական առնչությունների պատմական բնույթին եւ հաստատել Հայաստանի իշխանությունների տրամադրվածությունը խորացնելու ու առավել ամրապնդելու երկկողմ հարաբերությունները, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |