Իրանի նախագահը քննադատեց Իսրայելը եւ ԱՄՆ-ն

PanARMENIAN.Net - Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ելույթ ունեցավ իրեն բնորոշ քննադատությամբ, որն ուղղված էր աշխարհում գոյություն ունեցող քաղաքական կառույցների դեմ: Դիմելով ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 64-րդ համաժողովի մասնակիցներին` Իրանի ղեկավարը հայտարարեց, որ «տնտեսական եւ քաղաքական կառույցները, որոնք ստեղծվել են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եւ նպատակ են հետապնդել հասնել համաշխարհային տիրապետության, չեն կարողացել ապահովել արդարություն եւ ամուր անվտանգություն»:



Նա «անընդունելի» անվանեց իրավիճակը, երբ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը, ում որոշումները պետք է ներկայացնեն բոլոր երկրները եւ կառավարությունները ամենաժողովրդավարական միջոցներով, գտնվում է մի քանի կառավարությունների ենթակայության տակ եւ սպասարկում է նրանց շահերը:



Իրանի նախագահը սուր քննադատության ենթարկեց ԱՄՆ եւ Իսրայելի քաղաքականությունը, ինչից հետո այդ երկրների պատվիրակությունները լքեցին Գլխավոր Ասամբլեայի նիստերի դահլիճը: Մասնավորապես, Իրանի նախագահը մեղադրեց «Սիոնիստական ռեժիմին» Պաղեստինում «անմարդկային քաղաքականություն» վարելու մեջ: «Ուժի եւ պարտադրանքի» մեջ, Պաղեստինի «օրինական ինքնապաշտպանության» հերքման մեջ:



Ահմադինեժադը մեղադրեց ԱՄՆ-ին այլ պետությունների գործերին զինված միջամտություն ցուցաբերելու մեջ: Իրաքի եւ Աֆղանստանի օրինակները բերելով` նա մեղադրեց ԱՄՆ-ին թմրադեղերի անօրինական առեւտրի եւ ահաբեկչության դեմ պայքարի տակ քողարկվելով այլ երկրների գործերին խառնվելու մեջ: Ահմադինեժադի խոսքերով «այդ գործողությունների արդյունքում թմրադեղերի վաճառքի ծավալները մեծացել են, ահաբեկչության ծավալներն ընդլայնվել են, սպանված են հազարավոր մարդիկ, ոչնչացված է ենթակառուցվածքը, լրջորեն տուժել է տարածաշրջանային անվտանգությունը, իսկ նրանք` ովքեր ստեղծել են ներկա աղետային իրավիճակը, շարունակում են մեղքը բարդել ուրիշների վրա», - հաղորդում է ՄԱԿ-ի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---