ԼՂՀ ԱԳՆ. Ղարաբաղն Արձանագրություններում չկա

PanARMENIAN.Net - «Ես տեղյակ չեմ, որ այդ արձանագրություններն արդեն ստորագրվել են: Եկեք ավելի ճիշտ արտահայտվենք. նախնական պայմանավորվածության համաձայն 6 շաբաթվա ընթացքում այդ փաստաթղթերը վավերացման համար պետք է ներկայացվեն խորհրդարաններին: Եթե իմ տվյալները ճիշտ չեն, կարող եք ինձ առարկել: Մենք այդ գործընթացին բավականին ուշադիր հետեւում ենք, որովհետեւ այն երկիրը, որտեղ մենք ենք ապրում, պարտավոր է ի վերջո նմանատիպ զարգացումներին լուրջ հետեւել, սակայն միաժամանակ ուզում եմ ասել, որ հազիվ թե մենք փորձենք որեւէ հարցում միջամտել Հայաստանի քաղաքացիների եւ իշխանությունների ցանկացած դիրքորոշում կայացնելու գործընթացին: Մեր դիրքորոշումը շատ հստակ է, մենք չենք միջամտել ու չենք միջամտում Հայաստանի ներքին կյանքին, չնայած մենք հասկանում ենք, որ կան ընդհանրապես համահայկական հնչեղության խնդիրներ, որոնք մեզ հուզում են կապված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ»,- թուրքական NTV հեռուստաալիքի թղթակցին տված հարցազրույցում հայտնել է ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը: Նրա կարծիքով, ամեն դեպքում այսօր Թուրքիայում, երբ որ խոսվում է հայ-թուրքական հարաբերությունների մասին` արձանագրությունների հետ կապված, շարունակ Ղարաբաղի անունն է հնչեցվում հակառակ նրան, որ Ղարաբաղը չկա այդ գործընթացների մեջ:



«Մենք կուզենայինք, որպեսզի նույն վերաբերմունքն ունենային Թուրքիան եւ Թուրքիայի պաշտոնյաները, որոնք անընդհատ հնչեցնում են, որ առանց Ղարաբաղի խնդրի կարգավորման զարգացումներն անհնարին են: Մենք կուզենայինք, որպեսզի այս երկու խնդիրները տարանջատվեին միմյանցից»,- ընդգծել է Պետրոսյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---