ՀՀ նախագահի հանդիպումը Սփյուռքի հետ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի միայն մի մասն է

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ քննարկումների ընթացքում Հայաստանի նախագահը բացահայտեց հայ-թուրքական Արձանագրությունների էությունը: Այդ մասին է հայտնել է Ամերիկայի Հայկական Համագումարի (ԱՀՀ) գործադիր տնօրեն Բրայան Արդունին: Նրա խոսքով, նախագահը լսեց սեղանի շուրջ գտնվող բոլոր մասնակիցներին, շատ ակտիվ քննարկում կայացավ, որ բացահայտեց, թե Արձանագրություններն ինչի մասին են եւ ինչի մասին չեն: «Սերժ Սարգսյանը շատ պարզ ասաց, որ արձանագրությունները ոչ Հայոց ցեղասպանության, ոչ էլ Լեռնային Ղարաբաղից հրաժարվելու մասին են»,- ասել է Արդունին` նշելով, որ Հայոց ցեղասպանության հարցը քննարկման ենթակա չէ, եւ որ Սփյուռքը մտադիր չէ հրաժարվել Ղարաբաղից:



«Այս ակտիվ քննարկումը ամբողջ գործընթացի մի մասն է»,- նկատել է Արդունին` ընդգծելով, որ բարձր է գնահատում Հայաստանի նախագահի նախաձեռնությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---