Անդրանիկ Միհրանյան. Հայաստանի նախագահի նախաձեռնությունը վկայում է հայոց պետության ղեկավարի խիզախության մասին

PanARMENIAN.Net - Առաջին անգամ հայկական ղեկավարությունը փորձում է ընդունել շատ կարեւոր ու շրջադարձային որոշումներ, որոնց, գուցե, հատկապես սփյուռքում մարդկային մեծ հատվածը պատրաստ չէ, դրա համար այսօր բախվում են իրատեսությունը քաղաքականության մեջ եւ, ցավոք սրտի, դիցաբանությունը, որը միշտ գոյություն է ունեցել սփյուռքում: Այդ մասին հայտարարել է քաղաքագետ, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոֆեսոր` Անդրանիկ Միհրանյանը:



«Որոշում են ընդունում մարդիկ, որոնք պատասխանատվություն ունեն պետության, ժողովրդի եւ գալիք սերունդների առաջ: Եվ քննարկմանը մասնակցում են մարդիկ, որոնք ոչ մի պատասխանատվություն չունեն, բայց ունեն ջերմ ցանկություն, տաք սիրտ, հայրենասիրություն, բայց, ցավոք, ամբողջ խորությամբ չեն հասկանում այսօրվա հնարավորն ու ցանկալին: Իհարկե, սա մեծ խիզախություն է հայկական ղեկավարության, ու հատկապես ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից գալ ու երես առ երես քննարկել այս հարցերը: Փորձել հիմնավորել, թե ինչու համար է այսօր հայկական պետությունն ընդունում այս կարեւոր, ճակատագրական որոշումները: Ինձ շատ ուրախացրեց այս վերջին ելույթը, որը լսեցի Կանադայից Դաշնակցական կուսակցության ներկայացուցչի կողմից, ով ելույթ էր ունենում ոչ թե որպես կուսակցության ներկայացուցիչ, այլ որպես հայ մարդ, որը շահագրգռված է լավ հասկանալու, թե ինչ է կատարվում, ունի ասելիք եւ գուցե խորհուրդներ էլ ունի տալու: Սա արդեն փորձ է երկխոսության, եւ, իհարկե, միայն երկխոսության մեջ կարող են լինել նորմալ արդյունքեր»,մ-ասել է քաղաքագետը:



«Երկխոսությունն ու իրար լսելու ունակությունը միայն կարող են բերել նրան, որ իսկապես հայությունը միահամուռ ձեւով հանդես գա եւ թուրքերի հետ փոխհարաբերություններում ունենա շեշետակի ու վճռական առաջընթաց ժողովրդի համար կարեւոր այս ճակատագրական իրավիճակում` հասկանալով, որ այս փոփոխությունները, իհարկե, տեղի են ունենալու, բերելու են լուրջ զարգացումների: Բայց այս փոփոխություններն ու զարգացումները չպետք է որեւէ մեկի կողմից ընդունվեն որպես որեւէ իմաստով նահանջ կամ պարտություն, այլ ընդհակառակը. ես միշտ ասել եմ եւ հիմա էլ եմ ասում, որ վերջին տարվա մեջ այս ամբողջ դիվանագիտական հարաբերությունների ընթացքում հայկական դիվանագիտությունն իրեն շատ ճկուն ու փայլուն դրսեւորեց: Եվ այն դիցաբանությունը, որ հայերը, իհարկե, կխաբվեն, եւ որ թուրքերն ունեն ավելի ճկուն ու ավելի բարձր որակի դիվանագիտություն, սրանք արժեզրկվեցին, որովհետեւ, փաստորեն, այսօրվա իրականության մեջ թուրքական կողմն է ետ նահանջում իր նախապայմաններից եւ ոչ թե հայկականը: Եվ. Իհարկե. շատ կարեւոր են այս հանդիպումները հենց միայն նրա համար, որպեսզի այն կնճռոտ տեղերը եւ փաստաթղթերի այն մասերը, որոնք դժվար հասկանալի են ձեւակերպված, կարողանան բացատրվել ու մեկնաբանվել հենց նախագահի, արտգործնախարարի ու այն մարդկանց կողմից, որոնք ձեւավորում են ՀՀ ներկայիս արտաքին քաղաքականությունը»,-ասել է Ա.Միհրանյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---