ՀՀ նախագահի համահայկական ուղեւորությունը դրական քայլ կդառնա Հայաստան-Սփյուռք երկխոսության մեջ

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի համահայկական ուղեւորությունն իր տեսակի մեջ առաջինն է եւ դրական քայլ կդառնա Հայաստան-Սփյուռք երկխոսության մեջ: այդ մասին ԱՄՆ արեւմտյան ափին` Լոս-Անջելեսում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հայկական համայնքի ներկայացուցիչների հանդիպումից հետո հայտնել է ամերիկահայ բարեգործ Վահե Կարապետյանը:



«Մենք չենք կարող դժգոհ լինել Հայաստանի նախագահի այցից եւ առայժմ սպասում ենք, որ նա, հաշվի առնելով բոլոր սպառնալիքներն ու մարտահրավերները, կկարողանա մինչեւ վերջ տանել Թուրքիայի հետ գործընթացը: Նախագահը շատ հարցեր պարզաբանեց: Նա ականջ դրեց մեր կարծիքներին, մենք տեղեկացանք նրա մոտեցումների մասին: Ես դրական եմ գնահատում կարծիքների նման փոխանակումը եւ հուսով եմ, որ դա լավ արդյունքների կհանգեցնի»,- հայտնել է Վահե Կարապետյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---