Լիբանանի հայկական համայնքն առանձնահատուկ դեր է խաղում երկրի քաղաքական կյանքում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 5-ին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանն իր հավատարմագրերն է հանձնել Լիբանանի նախագահ գեներալ Միշել Սուլեյմանին: Հավատարմագրերի հանձնման արարողությանըհաջորդող զրույցի սկզբումՀՀ դեսպանըՄիշելՍուլեյմանին փոխանցել է ՀՀ ՆախագահՍերժ Սարգսյանի ջերմ ողջույնները եւ հավաստիացրել, որ կանի առավելագույնը երկկողմ բարեկամական հարաբերությունները զարգացնելու ու խորացնելու ուղղությամբ: Այնուհետեւ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Նշվել է բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունների իրականացման, բազմաբնույթ միջոցառումների կազմակերպման, ներդրումների խրախուսման, միջազգային կազմակերպություններում սերտ համագործակցության կարեւորությունը: Նախագահ Սուլեյմանն ընդգծելէԼիբանանի հայ համայնքի առանձնահատուկ դերակատարությունը երկրի քաղաքական եւ հասարակական կյանքում: Հաջողություն մաղթելով ՀՀ դեսպանին` Լիբանանի նախագահն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու նրան կարեւոր առաքելությունը կատարելու ընթացքում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---