Հունաստանի հայերը դեմ են հայ - թուրքական արձանագրություններին 6 հոկտեմբերի 2009 - 20:40 AMT PanARMENIAN.Net - ՀՅԴ Դաշնակցության Հունաստանի կենտրոնական կոմիտեի նախաձեռնությամբ հոկտեմբերի 5-ին Աթենքում կայացավ քաղաքական հավաք, որի ընթացքում Հունաստանի հայ համայնքի ներկայացուցիչները հայտնել են իրենց անհամաձայնությունը` կապված հայ - թուրքական հարաբերությունները կարգավորող արձանագրությունների հետ: Հավաքի ընթացքում ելույթ ունեցավ Արա Մանկոյանը, ով ներկայացրեց արձանագրությունների հակահայկական դրույթները եւ կոչ արեց չստորագրել Արձանագրությունները:«Արձանագրությունները չպետք է պարունակեն կետեր, որոնք ենթադրում են, որ հայկական կողմը հրաժարվում է տարածքային պահանջներից: Այս արձանագրությունները չպետք է Հայոց ցեղասպանության փաստը վերածեն քննարկման առարկայի եւ կապված լինեն Արցախյան հիմնախնդրի կարգավորման հետ», - ասաց Արա Մանկոյանը հավելելով, որ արձանագրությունները պարունակում են բոլոր վերընշված նախապայմանները: Նրա խոսքերով, ներկա պայմաններում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բարիդրացիական հարաբերությունների հաստատումն իրատեսական չէ: «Ինչու՞ է Հայաստանի ղեկավարությունը զբաղեցրել նման դիրքորոշում Թուրքիայի նկատմամբ, մասնավորապես հաշվի առնելով, որ այդ երկրի պաշտոնական անձիք հանդես չեն գալիս խաղաղ կացության նույնիսկ նվազագույն երաշխիքներով: Թուրքիան շտապում է ստորագրել այդ արձանագրությունները, որպեսզի ցույց տա աշխարհին, թե հանդիսանում է մի երկիր, որը ցանկանում է բարիդրացիական հարաբերություններ հաստատել հարեւան երկրների հետ եւ նման միջոցով շրջանցի այն երկրների դիմադրությունը, որոնք դեմ են հանդես գալիս Թուրքիայի ԵՄ անդամակցությանը», - հայտարարեց Արա Մանկոյանը: Հավաքից հետո մասնակիցները կազմակերպեցին ստորագրահավաք հայ - թուրքական արձանագրությունների դեմ: Այս մասին գրում է Azad Or-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |