Բուրսայում ընթանում է Հայաստանի ու Թուրքիայի նախագահների առանձնազրույցը

PanARMENIAN.Net - Ավարտվել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պատվին տված պաշտոնական ընթրիքը: Երկրների նախագահներն առանձնազրույց են անցկացնում, հացորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը Բուրսայից: Հայաստանի ու Թուրքիայի հավաքականների միջեւ ֆուտբոլային խաղից անմիջապես հետո Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Երեւան:



Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 14-ին մեկնել է Թուրքիայի Բուրսա քաղաք իր պաշտոնակից Անդուլլահ Գյուլի հրավերով, որտեղ թուրք նախագահի հետ միասին ներկա կլինի Թուրքիայի ու Հայաստանի ազգային հավաքականների միջեւ խաղին: Նախագահին ուղեկցում են ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ԱԳ փոխնախարարներ Արման Կիրակոսյանն ու Շավարշ Քոչարյանը, նախագահի եւ ԱԳՆ աշխատակազմի աշխատակիցներ, լրագրողներ:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---