Աբդուլլահ Գյուլ. Հայաստանի հետ գործընթացը չափազանց կարեւոր է15 հոկտեմբերի 2009 - 12:17 AMT PanARMENIAN.Net - Հնարավոր չէ մեկ օրում պատմություն անել: Այդ մասին Բուրսայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ ընդլայնված հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: «Դա մի ողջ գործընթաց է: Մենք միասին ականատեսը դարձանք, որ Երեւանն ու Անկարան ի զորու են լուծել բարդ հարցեր»,-ասել է Թուրքիայի նախագահը: Հանդիպման շրջանակներում նշվել է նաեւ, որ Ս.Սարգսյանը նույն քաջությունը դրսեւորեց, ինչ Աբդուլլահ Գյուլը, որը 2008թ. սեպտեմբերին ժամանեց Երեւան` Հայաստանի ու Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների խաղին: Ա.Գյուլն ընդգծել է, որ Հայաստանի հետ գործընթացը չափազանց կարեւոր է: Ինչպես հաղորդում են թուրքական աղբյուրները, հանդիպման ընթացքում նախագահ Գյուլը հայտարարել է, որ արդեն իսկ «լուրջ քայլեր են ձեռնարկվել: Արդեն պատրաստ է իրավական հիմքը, կան ստորագրված փաստաթղթեր եւ հաջորդ գործընթացը պետք է դառնա այդ հարթակի հիման վրա ձեռնարկված քայլերը»: Իր հերթին Հայաստանի նախագահն ընդգծել է, որ Երեւանն ուն Անկարան առանցքային քայլեւ են ձեռնարկել: «Ես շատ դժվարություններով եմ անցել օգոստոսի 31-ից հետո, տեղեկացնելու համար որոշ շրջանակների առաջընթացի մասին: Ես դա չեմ փորձել անել հայկական Սփյուռքից թույլտվություն ստանալու համար: Ես ցանկացել եմ ներկայացնել նրանց Հայաստանի ղեկավարության կարծիքը»,-ասել է ՀՀ նախագահը: Նա նշել է, որ եւ Հայաստանում, եւ Թուրքիայում կարող են «ծանր» մտածելակերպ ունեցող մարդիկ լինել, սակայն կարեւորն, ըստ Սարգսյանի, այն է, որ մեծամասնությոնը սատարում է Երեւանի ու Անկարայի ջանքերին: «Մենք ձեռնարկում ենք այնպիսի քայլեր, որոնք ճիշտ ենք համարում»,-ասել է Հայաստանի նախագահը, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |