Իրանի ընդդիմության առաջնորդ Մեհդի Քյարուբին գտնվում է հետաքննության տակ

PanARMENIAN.Net - Իրանի ընդդիմության առաջնորդ Մեհդի Քյարուբին հետաքննության տակ է գտնվում բանտերում կալանովարների բռնաբարությունների մասին իր «զրպարտչական հայտարարությունների» պատճառով: Իրանի մամուլի գործակալությունը մեջբերում է դատախազի խոսքերն այն մասին, որ Քյարուբիի դեմ հարուցված մեղադրանքները քննելու է հոգեւորականների կոլեգիան, քանի որ նա շիա հոգեւորական է:



Սեպտեմբերին Քյարուբիի մեղադրանքների հետազոտման համար ստեղծված հանձնաժողովը հայտարարել է, որ այդ մեղադրանքները չեն հաստատվել: «Քյարուբիի հայտարարություններն անհիմն են, նրա ներկայացրած փաստաթղթերը հիմնավորված չեն եւ նպատակ ունեն մոլորության մեջ գցել հասարակական կարծիքը»,-ասվում է հանձնաժողովի եզրակացության մեջ:



Անցած շաբաթ Իրանի ոստիկանության պետ Ահմադի Մողադդամը հայտարարել էր մամուլին, որ «այդ հարցով ոչ մի ապացույց չի հայտնաբերվել»:



Այնուամենայնիվ, կալանավորների բռնաբարությունների եւ կկտանքների մասին մեղադրանքների հոսքը ստիպեց Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Համենեիին ժամանակավորապես փակել այդ բանտը: Որոշ պաշտոնյաներ հեռացվեցին աշխատանքից եւ դատի են սպասում:



Հոլանդիայում բնակվող պարսիկ կինոռեժիսոր Ռեզա Ալլամեհզադեն հարցազրույց է անցկացրել Իբրահիմ Շարիֆ մի երիտասարդի հետ, որը պատմել է, թե ինչպես են իրեն կկտանքների ենթարկել ու բռնաբարել Կախրիզակ բանտում: Ըստ ռեժիսորի, Շարիֆին ինքը կենդանի ապացույց է:



Քյարուբիի բազմաթիվ հայտարարությունները կկտանքների, բռնաբարությունների եւ այլ խախտումների մասին, ինչպես նաեւ նրա որդու բաց նամակը Իրանի պետհեռուստատեսության ղեկավարին հանգեցրին նրան, որ ղեկավարության կոշտ գիծ որդեգրած երկրի առաջնորդներն այժմ պահանջում են դատավարություն սկսել նրա դեմ:



Մինչդեռ իրանցի իրավապահ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Շիրին Էբադին կարծիք է հայտնել, որ Արեւմուտքը, եւ հատկապես ԱՄՆ-ն «աչք են փակում» Իրանում կատարվող չարաշահումների վրա` ուշադրությունը կենտրոնացնելով Իրանի միջուկային ծրագրի վրա: Նա կոչ է արել ամերիկացիներին ու եվրոպացիներին պաշտպանել այն անձանց, որոնք մահապատժի են դատապարտվել ցույցերին մասնակցելու համար:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---