Կայսերիում վերանորոգված հայկական եկեղեցի կբացվի

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 8-ին Կայսերիում վերանորոգումից հետո կբացվի հայկական եկեղեցի` Սբ.Գրիգոր Լուսավորիչը: Եկեղեցին վերանորոգվել է Ստամբուլի հայկական համայնքի ուժերով ու միջոցներով եւ օծվելու է Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) կանոններով:



Տաճարը կօծի ՀԱԵ Կոստանդնուպոլսյան Պատրիարքարանի փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը: Բացման արարողությանը ներկա կգտնվեն Կայսերիի նահանգապետն ու քաղաքապետը: Արարողությանը հրավիրված է նաեւ Թուրքիայի նախագահը, որը ծնունդով Կայսերիից է: «Եկեղեցու օծումից հետո տեղի կունենա առաջին պատարագը»,- գրում է Hurriyet-ը:



Սբ.Գրիգոր Լուսավորչի եկեղեցին թվագրվում է 1191 թվականով: Վերականգնողական աշխատանքները տեւել են երեք տարի:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---