Սերժ Սարգսյան. Եկեղեցի-պետություն հարաբերությունների կարգավորումը հեշտ խնդիրներից չէ 2 նոյեմբերի 2009 - 18:19 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյաննայսօրայցելել էՄայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ ներկա է գտնվել Հայ առաքելական եկեղեցու թեմական ներկայացուցչական ժողովին:Երկրի ղեկավարը ողջունել է ժողովի մասնակիցներին եւ հաջողություն մաղթել Հայ առաքելական եկեղեցու բոլոր ձեռնարկներին, որոնք ուղղված են մեր երկրի ու հայության հոգեւոր կարիքների բավարարմանը: Նախագահ Սարգսյանը խոսելով եկեղեցի-պետություն հարաբերությունների մասին` ասել է, որ դրանք հատկապես կարեւոր են ներկա պատմական փուլում եւ պետք է արվի ամեն ինչ, որ այդ հարաբերությունները մշտապես լինեն ներդաշնակ. «Խոստովանենք, որ եկեղեցի-պետություն հարաբերությունների կարգավորումը հեշտ խնդիրներից չէ: Եկեղեցին չպետք է միջամտի պետության գործերին, եւ պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին: Այս պարզ բանաձեւը դժվար է կիրառել կյանքում, որովհետեւ մեր` հայերիս դեպքում գրեթե անհնար է զատորոշել այն սահմանը, թե որտեղ է ավարտվում մեր հոգեւոր մշակույթը եւ որտեղ է սկսվում աշխարհիկ, մասնավորապես` քաղաքական մշակույթը: Կարծում եմ, որ այսօր մենք մոտ ենք ոսկե միջինին, եւ դրա հիմքում նաեւ Վեհափառ Հայրապետի իմաստուն եւ սկզբունքային կեցվածքն է:Այս ասպարեզում իհարկե ժամանակը կանի իր անխուսափելի սրբագրումները, բայց ըստ էության մենք ճիշտ ճանապարհի վրա ենք: Պետական կառույցները պատրաստ են շարունակել եւ խորացնել այս համագործակցությունը, որ արդեն իսկ տալիս է իր դրական արդյունքները»,- ասել է Սերժ Սարգսյանը: Երկրի ղեկավարը ուրախալի էհամարելփաստը, որ հետեւողականորենվերանորոգվում եւ վերաօծվում են մերխոնարհվածեկեղեցիներն ու մատուռները, կառուցվում եւ օծվում են նորերը: Նախագահի խոսքով` դա հնարավորություն է ընձեռում նոր հունով տանելու թեմական ու համայնքային հոգեւոր կյանքը, ինչը մեր ներքին կյանքի եւ ինքնակազմակերպման կարեւոր բաղադրիչն է: Նախագահ Սերժ Սարգսյանըխոսելէնաեւ ՎեհափառՀայրապետիգահակալության 10-ամյա ժամանակահատվածիմասին` նշելով, որ Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը եղավ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու արժանավոր գահակալ, դարձավ մեր երկրի ու եկեղեցու սրբազան ավանդույթների շարունակողն ու զարգացնողը` միաժամանակ իրեն դրսեւորելով որպես ժամանակակից գործիչ ու 21-րդ դարի մտածող: «Որպես կանոն, կաթողիկոսների վարքն ամենաճշգրիտ կերպով գնահատում է պատմությունը: Այսօր ես պարզապես իմ սրտի խոսքն եմ ուղղում Վեհափառ Հայրապետին եւ իմ երախտագիտությունը հայտնում նրան այն մեծ գործի համար, որ արվեց մեկ մարդու կողմից ընդամենը մեկ տասնամյակի ընթացքում: Վեհափա՛ռ Տեր, մաղթում եմ Ձեզ արգասաբեր գործունեության նորանոր տասնամյակներ: Հավատում եմ, որ Սուրբ Գրիգոր Լուսավորչի գավազանով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Դուք դեռ երկար ենք հովվելու Ձեր հոգեւոր հոտը: Հավատում եմ, որ վկան եք լինելու Հայաստանի եւ հայության նոր նվաճումների, որոնց ձեռքբերման մեջ լինելու է նաեւ Ձեր ծանրակշիռ ավանդը»,-ասել է Նախագահը: Սերժ Սարգսյանը, պարզաբանելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, եւս մեկ անգամ ընդգծել է, որ այն որեւէ կերպ չի նշանակում հրաժարում Ցեղասպանության միջազգային ճանաչման ջանքերից: Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային հարաբերությունների համակարգի պատասխանատու դերակատար, մշտապես հավատարիմ է եղել իր ստանձնած հանձնառությունների կատարմանը - պատրաստ է առաջ շարժվել ստորագրված արձանագրությունների տառին ու ոգուն համաձայն` առանց նախապայմանների - ողջամիտ ժամկետներում հարաբերություններ հաստատելու Թուրքիայի հետ: Նախագահն ասել է, որ ստորագրված արձանագրությունների վավերացումը եւ առանց նախապայմանների ու ողջամիտ ժամկետներում հարաբերությունների հաստատումը պաշտպանում է նաեւ լայն միջազգային հանրությունը: Սերժ Սարգսյանը նաեւ ընդգծել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի հնարավոր սցենարների առնչությամբ Հայաստանն ունի իր ռազմավարական ու մարտավարական պատկերացումները, եւ համապատասխան զարգացումներից ելնելով, կձեռնարկվեն համարժեք քայլեր: Անդրադառնալով հնչեցված մտահոգությանը, թե թուրքական կողմը փորձում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմամբ, Նախագահը մեկ անգամ եւս կրկնել է, որ այդ երկու գործընթացները որեւէ ձեւով միմյանց հետ չեն կապվում: Սերժ Սարգսյանի խոսքով` Հայաստանը գնում է այդ խնդիրներն առանձին-առանձին կարգավորելու ճանապարհով եւ հաստատակամ է իր այն տեսակետում, որ պետք է լինեն այնպիսին լուծումներ, որոնք տարածաշրջանում կապահովեն տեւական կայուն խաղաղություն ու զարգացում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության Սահմանվել է անկած, ոչնչացված կամ սանիտարական սպանդի ենթարկված կենդանիների փոխհատուցման կարգը Դա թույլ կտա հետագայում գնահատել և կառավարել վարակիչ հիվանդությունների ներթափանցման և տարածման ռիսկերը «Արամ Խաչատրյան» համերգասրահը կվերանորոգվի․ Մոտ 123 մլն դրամ կհատկացվի Նախատեսվում է ունենալ նաև փոքր սրահ՝ առանձին մուտքով |