Տրաբզոնում Իսրայելի դեսպանի վրա հավկիթներ են նետել 4 նոյեմբերի 2009 - 21:31 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում Իսրայելի դեսպանի ելույթի ժամանակ, երկրի հյուսիսում գտնվող Տրաբզոնի համալսարանում, ուսանողները հավկիթներ են նետել ամբիոնի ուղղությամբ: Իսրայելի դեսպան Գաբի Լեւին շարունակել է ելույթը, ուշադրություն չդարձնելով ուսանողների խուլիգանական արարքի վրա: Լեվիի արձագանքից զայրացած ուսանողները փորձել են մոտենալ ամբիոնին եւ հարձակվել նրա վրա` այդ փորձը կասեցրել է Իսրայելի դեսպանի անձնական պահակախումբը: Ոստիկանությունը, հավանաբար կանխատեսելով իրադարձությունների նման զարգացումը, արագ միջամտեց եւ վերականգնեց հասարակական կարգը: Դեսպանը չի տուժել: Գաբի Լեվին որոշեց լքել համալսարանը` անավարտ թողնելով իր ելույթը, որի թեման էր Իսրայելի հակաքարոզչությունը ի պատասխան Գոլդսթոունի ու արաբական մամուլի զրպարտություններին: Իսրայելի ԱԳՆ գրասենյակը հայտարարել է, որ այդ միջադեպը չի կանգնեցնի Իսրայելի դիվանագետներին եւ հակաքարոզչական արշավի մյուս մասնակիցներն, գրում են Իսրայելի ԶԼՄ-ները: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Պապոյան. ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները բացասաբար են ազդում ՀՀ տնտեսության վրա Օրինակ` խոսքը պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է Շվեյցարիան Մարդասիրական կորպուսիր մասնագետների կգործուղի Լոռի ու Տավուշ Նրանք իրականացնելու են կամուրջների և այլ ենթակառուցվածքների ամրության գնահատում Սուրենյան․ Հունիսը ևս տեղումնառատ կլինի՝ հունիսի 7–ից Սև ծովից ցիկլոն կներթափանցի Նա նշել է, որ առատ տեղումներ կլինեն, բայց ոչ այն հաճախականությամբ ու ինտենսիվությամբ, ինչ մայիսին Ovio-ն ՀՀ հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ է ներկայացրել CyberGEN 2024-ում Համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում |