Թուրքիային թույլ չեն տա անմիջական միջամտություն ունենալ տարածաշրջանային հակամարտություններին 9 նոյեմբերի 2009 - 14:40 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ուղղակի մասնակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին բացառվում է: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Լեռնիկ Ալեկսանյանը: Ըստ նրա, երկրի ղեկավարությունը բազմիցս է հայտարարել, որ կտրականապես դեմ է Թուրքիայի համանախագահությանը ԵԱՀԿ ՄԽ-ում: Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանի բացմանը, ապա ՀՀԿ ներկայացուցիչը նշել է, որ միջազգային հանրությունը տրամադրված է ապաշրջափակել հայ-թուրքական սահմանը եւ Թուրքիան ստիպված կլինի դա անել: «Սակայն, կրկնում եմ, ոչ ոք Թուրքիային թույլ չի տա անմիջական միջամտություն ունենալ տարածաշրջանային հակամարտություններին: Անուղղակիորեն, անշուշտ, նա կարող է ազդել իրադարձությունների ընթացքի վրա, ինչպես տարածաշրջանի ցանկացած երկիր»,-ասել է Ալեկսանյանը: Իր հերթին, Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանն ասել է, որ եթե Թուրքիան բացի սահմանը, նա ազատ մուտք կունենա տարածաշրջան: «Իսկ եթե նա ազատ մուտք ունենա, նա կկարողանա միջամտել հակամարտություններին եւ ոչ ոք չի կարողանա նրան խանգարել»,-ասել է Կարապետյանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |