Ըստ Euronews հեռուստաալիքի կայքի, Ադրբեջանն աշխարհի քարտեզի վրա գոյություն չունի

PanARMENIAN.Net - Euronews-ի կայքում կատարված նորացումից հետո, «եղանակի տեսություն» բաժնում Ադրբեջանն ուղղակի գոյություն չունի այն երկրների ցուցակում, որոնց եղանակի տեսությունը զետեղված է կայքէջում: Նախկինում Ադրբեջանն, ի տարբերություն Հայաստանի ու Վրաստանի, որոնք գտնվում են եվրոպական երկրների ցանկում, զետեղված էր ասիական երկրների ցանկում: Իսկ այժմ Ադրբեջանի եղանակի տեսությանը կայքէջում ուղղակի հնարավոր չէ տեղեկանալ, քանի որ Ադրբեջանն այնտեղ ուղղակի չկա:



Բնականաբար, նման իրադարձությունը չկարողացավ անտարբեր թողնել որոշ ադրբեջանական ԶԼՄ-ներին, որոնք սովորության համաձայն համազգային արշավ հայտարարեցին, ուղղված «աշխարհագրական արդարության վերականգնմանը»:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---