Վաշինգտոնի երիտասարդությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կողմից է

PanARMENIAN.Net - Անցյալ ամիս Ամերիկայի Հայկական Համագումարը (ԱՀՀ) Վաշինգտոնում Ամերիկայի հայերի Կոմիտեի (Armenian America Action Comittee of Washington) հետ համատեղ կազմակերպեցին «Արձանագրություններ եւ Առաջընթաց. երիտասարդական կլոր սեղան հայ-թուրքական հարաբերությունների թեմայով»: Կլոր սեղանը կայացավ Հայոց ցեղասպանության ապագա թանգարանի շենքում: Քննարկումներին ներկա էին կոմիտեի մոտ 25 ներկայացուցիչներ` հիմնականում ուսանողներ եւ հասարակական խմբերի ներկայացուցիչներ:



Քննարկումների ընթացքում շոշափվեցին այնպիսի հարցեր, ինչպիսիք են երիտասարդության հեռանկարները հայ-թուրքական Արձանագրությունների վավերացման դեպքում, հայ-թուրքական սահմանի բացումը, երկրների միջեւ երկխոսության կարեւորությունը, հայկական համայնքների արձագանքը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին, դիվանագիտությունը, ինչպես նաեւ Սփյուռքի գործողություններն այդ ուղղությամբ:



Արտացոլելով հայկական համայնքների արձագանքը, ինչպես նաեւ տնտեսության զարգացումները երկրների միջեւ սահմանի բացման դեպքում` Լեւոն Բաղրամյանը հայտնեց. «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առնչությամբ Սփյուռքի արձագանքը հայկական կառավարության գործողություններին միանգամայն հասկանալի է, բայց սխալական: Հայաստանը պետք է առավել հուսալի առեւտրական գործընկերներ ունենա, քան ունի այժմ, եւ պակաս կախվածություն ունենա ամեն ռուսական երեւույթից: Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ սեպ գամելով` Հայաստանն ավելի շուտ կհասնի բոլոր այդ նպատակներին»: Ընդ որում, նա նկատեց, որ Սփյուռքը շարունակելու է ներկայացնել իր շահերը Հայաստանում եւ արձագանքել երկրում կատարվող իրադարձություններին:



Հայկ Գուգարցն իր հերթին մեկնաբանելով երկրների միջեւ երկխոսությունը` նշեց, որ եթե անգամ երկխոսության մասնակիցներին ձեռնտու չեն Արձանագրությունների որոշ կետերը, երկրներին շատ լավ հնարավորություն է ընձեռվել հարաբերությունները վերսկսելու համար: «Գերտերությունների ներկայացուցիչներն օժանդակում են այդ գործընթացը: Հայաստանը ճիշտ օգտագործեց իր առավելությունը, գերտերություններին ներգրավելով հարաբերությունների կարգավորման գործընթացի մեջ, որպեսզի վստահ լինի, որ այն վերջնականապես իր ավարտին կմոտենա հաջորդ 6 ամսիների ընթացքում»,- ընդգծել է Հայկ Գուգարցը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---