Թուրքիան հրաժարվել է գնել իսրայելական անօդաչու ինքնաթիռները21 նոյեմբերի 2009 - 16:15 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան չեղյալ է հայտարարել 10 անօդաչու թռչող սարքեր Heron գնելու մասին Իսրայելի հետ կնքած համաձայնագիրը, հաղորդում են թուրքական ԶԼՄ-երը, հղում անելով կառավարության աղբյուրներին, գրում է ՌԻԱ նովոստի-ին: Նախօրեին կառավարությունը ընդունել է 200 մլն դոլար գնահատվող գործարքը չեղյալ հայտարարելու մասին: Իսրայելին այդ մասին տեղեկատվություն տալը հանձնարարվել է թուրքական տիեզերական -ավիացիոն արդյունաբերության (TAI) ընկերությունը: 10 անօդաչու սարքեր գնելու մասին համաձայնագիրըԹուրքիայի եւ Իսրայելի միջեւ ստորագրվել էր 2005 թ.: Նախատեսվում էր սարքերի մատակարարումն ավարտել 2008 թ. , սակայն սարքերը թուրքական խցիկներով հագեցնելու տեխնիկական բարդությունների պատճառով համաձայնագրի իրականացումը կասեցվեց: Արդյունքում, Թուրքիան առաջին անօդաչու սարքերն ստացավ անցյալ տարվա նոյեմբերին, իսկ մնացածը մինչ այժմ մատակարարված չեն: Թուրքական ԶԼՄ-երում բազմաթիվ հոդվածներ էին գրում Իսրայելի հետ համաձայնագիրը չեղյալ հայտարարելու մասին: Պնդումներ կային նաեւ այն մասին, որ Թուրքիան 6 անօդաչու սարքեր ձեռք բերելու մասին բանակցություններ է սկսել ԱՄՆ-ի հետ` 4 Predator MQ1A եւ 2 Reaper RQ-9: Թուրքիան եւ Իսրայելը ռազմաքաղաքական գործընկերներ են, որոնք մինչեւ վերջերս սերտ համագործակցել են ռազմական հարցերում: Երկու երկրների միջեւ հարաբերությունները վատացան 2008 թ. դեկտեմբերի - 2009 թ. հունվար ժամանակահատվածում Գազայի հատվածում իրականացված «Պինդ արճիճ» գործողությունից հետո: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Կիրանցում չափագրական աշխատանքներ են տարվում Կիրանցում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապրհային դեպարտամենտի պետը «Երևանի բալետային փառատոն»՝ Թումանյանի անվան զբոսայգում Բացօթյա փառատոնի ներկայացումների սկիզբը 20:00–ին է Միրզոյանը՝ Վիեննայում․ Պետք է արգելել միջուկային օբյեկտների վրա զինված հարձակումները և հարձակման սպառնալիքները Նա նշել է, որ Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը Չտարածման մասին պայմանագրին ՀՀ և Չեխիայի ԱԳ նախարարները խոսել են ԵՄ հարթակում համագործակցության մասին Միրզոյանն ասել է, որ Հայաստանն էականորեն խորացնում է հարաբերությունները ԵՄ հետ բոլոր ուղղություններով |