Տիգրան Սարգսյան. Հայ-հնդկական տնտեսական հարաբերությունների խորացման համար մեծ ներուժ կա

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Աչալ Կումար Մալհոթրային, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:



Շնորհավորելով դեսպանին` մերերկրումդիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ վարչապետը հույս է հայտնել, որ նրա գործունեությունը նոր թափ կհաղորդի հայ-հնդկական բարեկամական կապերի ամրապնդմանը: ՀՀ կառավարության ղեկավարն ընդգծել է. «Մեր քաղաքական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, ինչը մենք բարձր ենք գնահատում: Միեւնույն ժամանակ ցանկանում ենք, որ տնտեսական հարաբերությունները խորանան եւ ընդլայնվեն: Համոզված եմ, որ դրա համար մեծ ներուժ կա»:



Դեսպանն, իր հերթին, կառավարությանղեկավարին է փոխանցել Հնդկաստանի վարչապետի ու ժողովրդի ողջույնները եւ բարձր գնահատել հայ համայնքի ներդրումը Հնդկաստանի բազմամշակութային ու բազմալեզու հասարակությունում:



Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գերազանցության կենտրոնի ստեղծմանը: Խոսվել է գյուղատնտեսության, գիտության ոլորտներում համագործակցության մասին:



Հնդկաստանի դեսպանը ներկայացրել է նաեւ բարեկամ պետություններին աջակցություն ցուցաբերելու նոր հայեցակարգը: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին դիմակայելու երկու պետությունների փորձառությանը:



ՀՀ կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ մոտ ժամանակներս տեղի կունենա Հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի նիստ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---