Շվեյցարիայի մզկիթները կարող են առանց մինարեթների լինել27 նոյեմբերի 2009 - 19:28 AMT PanARMENIAN.Net - Շվեյցարիայի իշխանությունները նշանակել են երկրի սահմանադրության մեջ մինարեթների կառուցումն արգելող փոփոխություններ ներմուծելու ազգային հանրաքվեի անցկացման ամսաթիվը: Քվեարկությունը կկայանա նոյեմբերի 29-ին:Ինչպես հայտնեց Շվեյցարիայի ազգային կուսակցությունից (SPP) խորհրդարանի պատգամավոր Ուլրիխ Շլյուերը, «Շարիաթի օրենքները, որոնց հետեւում են մուսուլմանները, բոլորովին անհամատեղելի են շվեյցարական ժողովրդավարական օրենսդրության հետ»: Կրոնական ճարտարապետական կառույցների շինարարությունն արգելելու մասին հարցը Շվեյցարիայում մի քանի անգամ բարձրացվել է: SPP-ն, որը 2007-ին հաղթանակեց խորհրդարանական ընտրություններում, պարբերաբար հանդես է գալիս մինարեթների կանգնեցման դեմ` վկայակոչելով, որ դա նպաստում է երկրի իսլամացմանը: 2008-ի ամռանը SPP-ն մոտ 115 հազար քաղաքացիներից ստորագրություն հավաքեց մինարեթներն արգելելու մասին հանրաքվե անցկացնելու օգտին, հաղորդում է BBC News-ը: Շվեյցարիայում մոտ 400 հազար մուսուլման է բնակվում 7,7 միլիոն ընդհանուր բնակչության դեպքում: Շվեյցարիայում իսլամը հետեւորդների քանակով երկրորդ կրոնն է: Երկրում մինարեթով ընդամենը երեք մզկիթ է կառուցվել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյան. Անընդունելի է, երբ եկեղեցականը, եկեղեցին զբաղվում են քաղաքականությամբ՝ քաղաքականությունն առևտուր է «Անտարբեր նայելը և քաղաքական գործունեությամբ զբաղվելը տարբեր բաներ են»,–ասել է նա ԱԺ նախագահ․ 2026-ի ընտրություններում Տավուշի այդ գյուղերում ՔՊ-ն հաղթելու է շռնդալից կերպով «Հայաստանն իր քաղաքացիներից որևէ մեկին չի նեղացնելու, անտեր ու անտուն չի թողնելու»,–ասել է նա Սիմոնյան․ Ալիևի հայտարարությունները ներքին լսարանի համար են «Այնուամենայնիվ հանդիպումների ժամանակ մենք այդ հարցերը բարձրացնում ենք»,–ասել է նա Գաֆարովան՝ Սիմոնյանի հետ հանդիպման մասին․ Խոսել ենք խաղաղ գործընթացից Այդ մասին նա խոսել է Ադրբեջանի խորհրդարանի նիստում |