Օրհան Փամուկ. Թուրքիայում իսկապես ավելի քան 1 միլիոն հայ է սպանվել30 նոյեմբերի 2009 - 19:19 AMT PanARMENIAN.Net - Անցյալ շաբաթ նոբելյան մրցանակակիր, թուրք գրող Օրհան Փամուկը ուղեւորություն կատարեց դեպի Եվրոպա` ներկայացնելով իր «Անմեղության թանգարան» նոր վեպը: Euro News հեռուստաալիքին տված հարցազրույցում գրողը կրկին հայտարարեց, որ Թուրքիայում իսկապես ավելի քան 1 միլիոն հայ է սպանվել:Փամուկը նշեց նաեւ, որ այսօր թե' Թուրքիան, թե' Եվրոպան իրենց նույնականության որոնումներում են: «Եթե Եվրոպան քրիստոնեական ակումբ է, որի հիմքում ազգայնականությունն ու քրիստոնեությունն է, ապա նման Եվրոպայում Թուրքիան տեղ չունի: Բայց եթե Եվրոպան հիմնվում է այնպիսի արժեքների վրա, ինչպիսին են ազատությունը, հավասարությունն ու եղբայրությունը, ապա Թուրքիան կարող է այնտեղ գտնել իր տեղը: Ճիշտ է, այդ դեպքում Թուրքիան հավակնում է լինել միայն Եվրոպայի հայելային արտապատկերումը: Եվրոպան ինքն էլ փորձում է կողմնորոշվել իր նույնականության գործում` անցնելով Թուրքիային ընդունելու կամ չընդունելու հարցի պրիզմայով: Թուրքիային էլ նույնպես որոշում է սեփական նույնականության հարցը` արդյոք իսլամը, ազգայնականությունը կամ այլ որեւէ գաղափար կարող են Թուրքիայի տարբերակիչ հայտանիշը լինել»,- ասաց նա ` ավելացնելով, որ Եվրոպայի դռների վրա գրված չէ. «Մուտք չկա», բայց, ըստ երեւույթին, այնտեղ գրված է «Դե միգուցե» կամ նման մի բան: Նույն այդ շաբաթ Թուրքիայի Բարձրագույն դատարանի դատական կոլեգիան վճիռ կայացրեց «թուրքերի ազգային արժանապատվությունը» խոցելու համար 301-րդ հոդվածի համաձայն Օրհան Փամուկի հանդեպ դատական գործընթացը վերսկսելու մասին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Մարության. Իմ զորակցությունը և որդիական խոնարհումն եմ հայտնում Առաքելական սուրբ եկեղեցուն «Ամենայն հայոց կաթողիկոսի ճանապարհը փակելու դեպքը իսկապես ցնցող է»,–գրել է նա Հունաստանը պատրաստ է աջակցել ՀՀ–ին հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում Այդ երկրի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել ՆԳՆ խոսնակը՝ Բագրատ սրբազանին․ Նախարարը հանդիպումների է, չի կարող հանդիպել ցուցարարներին «Արարողակարգային միջոցառում է եղել, հրավիրվածների ցանկում չի եղել Վեհափառի անունը»,–ասել է խոսնակը Բուհերում կամավորների են հավաքագրում` մասնակցելու Լոռիում և Տավուշում վնասների հետևանքների վերացմանը Կամավորների աշխատանքները համակարգվում է մարզպետարաններում ձևավորված շտաբերի կողմից |