ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՏԵՂԻ ԹԵՄԸ ՄԻԱՑԵԼ Է ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՔՐԻՍՏՈՆՅԱ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ԷԿՈՒՄԵՆԻԿ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ

PanARMENIAN.Net - Վրաստանում տարածված քրիստոնյա եկեղեցու չորս ավանդական ուղղությունների ներկայացուցիչները համագործակցելու պատրաստակամություն են հայտնել եվրոպական «Էկումենիկ խարտիայի» շրջանակներում: Հայ առաքելական եկեղեցու վրացական թեմի, Վրացական ավետարանական բապտիստական եկեղեցու, Վրաստանում Ավետարանա-լյութերանական եկեղեցու եւ Վրաստանի հռոմեա-կաթոլիկ եկեղեցու ղեկավարները մասնակցել են վրացերեն եւ ռուսերեն լեզուներով հրատարակված, «Էկումենիկ Խարտիայի» տեքստը պարունակող, բրոշյուրի շնորհահանդեսին: Բրոշյուրի հեղինակն է այսպես կոչված Վրաստանի քրիստոնյա եկեղեցիների Աշխատանքային խումբը, որը զբաղվում է էկումենիկ գաղափարների քարոզչությամբ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---