Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարները քննարկեցին տարածաշրջանային անվտանգության հարցերը

PanARMENIAN.Net - Հունվարի 13-ին Մոսկվայում կայացավ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի աշխատանքային հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության, տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաեւ ՌԴ ռազմաուսումնական հաստատություններում հայ զինծառայողների ուսուցմանն առնչվող հարցեր:



Անդրադառնալով ռազմական ոլորտի երկկողմ փոխհարաբերություններին` Անատոլի Սերդյուկովն ընդգծել է, որ «ռազմական բնագավառում ռուս-հայկական համագործակցությունը ռազմավարական բնույթ է կրում», հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---