Ադրբեջանցի իրավապահներին չեն թողել Բենանիյար մտնել13 հունվարի 2010 - 19:07 AMT PanARMENIAN.Net - Չեղյալ է հայտարարվել իրավապահների այցը Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության (ՆԻՀ) Բենանիյար գյուղ: Այդ մասին հաղորդեց իրավապահ Սահադաթ Բենանիյարլին, ով ծրագրում էր գյուղ այցելել այնտեղ կատարված միջադեպի առիթով: Նրա խոսքով, այցը չեղյալ հայտարարելը կապված է այն բանի հետ, որ չհաջողվեց հանդիպման մասին պայմանավորվել Նախիջեւանի իրավապահ մարմինների ղեկավարների հետ. «Այդ այցի իրականացումը մեզնից չէ կախված: Այցը կարող է կայանալ միայն ինքնավար հանրապետության ներքին գործերի նախարարի հետ հանդիպման համաձայնություն ստանալու դեպքում»: Իրավապահների խմբի այցը Բենանիյար այդ գյուղում կատարվածի առիթով եւ տեղում իրադրության պարզումը համաձայնեցվել էին Ադրբեջանի ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովի հետ, հաղորդում է APA-ն: Անցյալ տարվա դեկտեմբերի 27-ին Աշուրի օրը Բենանիյար գյուղի բնակիչների եւ ոստիկանության միջեւ ընդհարում տեղի ունեցավ: Տեղեկատվության համաձայն, տեղի բնակիչների հանդեպ ուժ է կիրառվել, մի քանի հոգի ձերբակալվել են: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |