Էրդողանը եւ Քլինթոնը քննարկել են տարածաշրջանային հարցեր

PanARMENIAN.Net -
Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թաիփ Էրդողանը Դոհայում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Իրանի միջուկային ծրագիրը, Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունները, նաեւ Կիպրոսի եւ Պաղեստինի խնդիրները: Նախատեսված 20-րոպեանոց հանդիպումը տեւել է մեկ ժամ:



Համաձայն ստացված տեղեկատվության, շեշտադրվել է Արեւմուտքի եւ Իրանի հետ Թուրքիայի հարաբերությունների հարցը, տվյալ հարցի վերաբերյալ անկախ փորձագետների կողմից ներկայացվել են գնահատականները: Նշվել է նաեւ Թուրքիայի ԱԳ նախարարի կողմից ձեռնարկվող քայլերից ակնկալվող սպասումներն Իրան կատարած այցի շրջանակներում:



Այցի ընթացքում Թուրքիայի վարչապետը նշել է, որ Արձանագրությունների վերաբերյալ ՀՀ ՍԴ-ի որոշումը կարող է բացասական ազդեցություն ունենալ այդ գործընթացի վրա, եւ ընդգծել է, որ այդ հարցի վերաբերյալ Թուրքիան անում է իրենից կախված ամեն ինչ:



Ինչ վերաբերում է Կիպրոսին, ապա նա նշել է, որ Թուրքիան եւ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը շատ ջանքեր են գործադրել բանակցային գործընթացը շարունակելու համար: Էրդողանը անդրադարձել է Թուրքիայի եւ ԱՄՆ-ի համագործակցությանն ահաբեկչության դեմ պայքարում, հաղորդում է TRT թուրքական հեռուստաալիքը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---