Ղարաբաղյան հակամարտությունն ոչ թե «սառեցված», այլ «նիրհող» հակամարտություն է

PanARMENIAN.Net - Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը չի կարելի սաեռցված համարել: Կովկասում չկան սառեցված հակամարտություններ եւ ղարաբաղյան խնդիրը, ավելի շուտ «նիրհող» հակամարտություն է: Այդ մասին ասել է փորձագետ, լրագրող Թոմաս դը Վաալը Երեւանում «Ղարաբաղյկան հակամարտության կարգավորում` իրականն ու անիրականը» թեմայով կլոր սեղանի շրջանակներում:

Ըստ փորձագետի, ղարաբաղյան խնդրի առանցքային հարցը Ղարաբաղի կարգավիճակի հարցն է: Նա ընդգծել է, որ հակամարտության գոտում խաղաղության հաստատման համար խաղաղ համաձայնության գալը դեռեւս բավարար չէ: «Հարկավոր է շփումներ հաստատել մարդկանց միջեւ, Հայաստանի ու Ադրբեջանի ժողովրդների միջեւ: Բանակցություններում քննարկվում է Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակի շնորհման հնարավորությունը, ոչ թե լիակատար անկախության, սակայն դա հնարավոր է միայն անվտանգության երաշխիքների առկայության դեպքում: Սակայն այժմ, երբ տարածաշրջանը բավականին ռազմականացված է, ես ուղիներ չեմ տեսնում այդ կարգավիճակին հասնելու համար»,-ասել է Թ.դը Վաալն` ընդգծելով, որ հակամարտության լուծումը գտնվում է հակամարտող երկու ժողովրդների ձեռքում:

Փորձագետն ընդգծել է վստահության մթնոլորտի ամրապնդման անհրաժեշտությունը եւ նշել է, որ Բաքվին ձեռնատու չէ ստատուս-կվոյի պահպանումը: Այս համատեքստում Թոմաս դը Վաալը հայտարարել է, որ կարճաժամկետ առումով նա բացառում է պատերազմի վերսկսման հնարավորությունը ղարաբաղյան հակամարտության գոտում, նա ընդգծել է, որ 5-10 տարի անց Ադրբեջանը կարող է օգտվել հակամարտության լուծման այդ ճանապարհից:

Ըստ Վաալի, ԵՄ-ն պետք է ակտիվացնի իր դերը հակամարտության կարգավորման հարցում եւ աջակցի կողմերի միջեւ վստահության հաստատմանը:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն, ապա Թոմաս դը Վաալը հայտարարել է, որ այդ գործընթացում նա ավելի շատ դինամիկա է տեսնում, քան ղարաբաղյան գործընթացում: «Եթե հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն, Թուրքիան դուրս կգա «թունավոր եռանկյունուց» եւ դա կդյուրացնի ղարաբաղյան խնդրի լուծումը: Սակայն եթե Անկարան փորձի անմիջական մասնակցություն ունենալ հակամարտության կարգավորման գործում, դա միայն կվնասի ղարաբաղյան կարգավորմանը»»-ասել է Թոմաս դը Վաալը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---