Շվեդիայի խորհրդարանում արդեն մի քանի ժամ է բուռն կերպով քննարկվում է Հայոց ցեղասպանության հարցը11 մարտի 2010 - 20:27 AMT PanARMENIAN.Net - Շվեդիայի խորհրդարանում արդեն մի քանի ժամ է բուռն կերպով քննարկվում է Հայոց ցեղասպանության հարցը: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցի ընթացքում Շվեդիայի հայկական ընկերակցության նախագահ Վահագն Ավետյանն ասել է, որ բանավեճը շարունակվել է հինգ ժամ: Շվեդիայի ընդդիմությունը դեմ է արտահայտվել ցեղասպանության ճանաչմանը: Երկրի ԱԳ նախարար Կարլ Բիլդտը նույնպես դեմ է Հայոց ցեղասպանությանը, քանի որ, նրա կարծիքով, ցեղասպանության ճանաչումը կարող է վատացնել Թուրքիայի հետ հարաբերությունները: Նա հանդես է եկել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը: Շվեդական մի շարք ԶԼՄ-եր գրում են, որ «Շվեդիայի խորհրդարանը, ինչպես նաեւ ԵՄ այլ երկրների խորհրդարանները պետք է ճանաչի Օսմանյան կայսրությունում իրագործված ոճրագործությունը քրիստոնյաների հանդեպ: Խոսքը ազգային փոքրամասնության եւ ժողովուրդների իրավունքները հարգելու մասին է, ամենապարզ իրավունքի` մարդու իրավունքի մասին է», - գրում է շվեդական թերթերից մեկը: Շվեդիայում հազարավոր հայեր, սիրիացիներ, ասորիներ եւ հույներ են ապրում, որոնք ցեղասպանության զոհերի ժառանգներն են եւ չեն կարող հասկանալ խորհրդարանի դիրքորոշումը: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա Մշակվել է Երևանում օդի աղտոտվածության տեղեկատվական հարթակ, որը հասանելի կլինի բոլորին Այն կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին |