Բորիս Բերեզովսկի. Ռուսաստանի շահերից է բխում էլ ավելի խճճել ղարաբաղյան հակամարտությունը` «անջատելու եւ տիրելու» համար

PanARMENIAN.Net - Ռուսաստանցի նախկին օլիգարխ Բորիս Բերեզովսկին հայտարարել է, Հայաստանն ու Ադրբեջանը չպետք է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում օգնություն որոնեն Ռուսաստանի մոտ: Ըստ նրա, Ռուսաստանը միշտ կխոչընդոտի հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերին:

«Ռուսաստանի շահերից է բխում էլ ավելի խճճել ղարաբաղյան հակամարտությունը`«անջատելու եւ տիրելու» համար,-ասել է Բերեզովսկին: Նրա խոսքերով, այժմյան ՌԴ առաջնորդները բավականաչափ փորձ ու կրթություն չունեն, նրանց նպատակն է լոկ օգտագործել ղարաբաղյան հակամարտությունը` դրամ վաստակելու համար: Նա ընդգծել է նաեւ, որ հետխորհրդային հանրապետությունների ու Ռուսաստանի շահերը տարբեր են, ոչ ոք չի օգնի հետխորհրդային եվրասիական երկրներին դիմակայել Ռուսաստանի էքսպանսիային ու գերակայությանը, ուստի նրանք ստիպված կլինեն հույսները դնել միայն իրենք իրենց վրա:

Նախկին օլիգարխը նշել է նաեւ, որ արեւմտյան երկրները հիմնականում զբաղված են իրենց կարճաժամկետ շահերով եւ նախկին ԽՍՀՄ բնակչությունը պետք է քաղաքական ակտիվություն դրսեւորի եւ պատրաստ լինի պայքարել սեփական ազատության համար ամեն օր, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---